Ռուսաստանի չորրորդ գումարման Պետդումայի պատգամավորները այսօր վերջին անգամ կհավաքվեն լիագումար նիստի: Հաջորդ անգամ ռուսաստանյան խորհրդարանը լիագումար նիստ կանցկացնի արդեն նորացված կազմով`դեկտեմբերի 2-ի ընտրություններից հետո:
Նախընտրական պայքարը Ռուսաստանում եզրափակիչ փուլ է մտել: Ինչպես եւ կանխատեսում էին քաղաքագետները` միանձնյա առաջատարը իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն է, որի նախընտրական ցուցակը գլխավորում է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Օրերս Ռուսաստանի նախագահը հայտարարել է, թե «Եդինայա Ռոսիա»-ի համոզիչ հաղթանակի դեպքում ինքը քաղաքական ասպարեզը չի լքի: «Եթե մարդիկ քվեարկեն «Եդինայա Ռոսիա»-ի օգտին, ապա ես բարոյական իրավունք կունենամ հետագայում էլ Դումայից ու կառավարությունից պահանջել այն խնդիրների լուծումը, որոնք մեր այսօրվա օրակարգում են: Ինչ ձեւով դա կարվի` առայժմ չեմ բացահայտի, բայց տարբերակներ կան», - ասել է Պուտինը:
Քաղաքագետներից ոմանց կարծիքով, ամենահավանական տարբերակը հետեւյալն է. Պուտինը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, իսկ նախագահի աթոռը կզբաղեցնի նրա հավատարիմ ենթականերից որեւէ մեկը, օրինակ` վարչապետ Վիկտոր Զուբկովը, ով եւս վերջին օրերին ակտիվորեն քարոզում էր իշխող կուսակցության օգտին:
«Եդինայա Ռոսիա»-ն` մեր առաջնորդի գլխավորությամբ, պետք է արժանի տեղ զբաղեցնի այս ընտրություններում, ինչը հնարավորություն կտա ձեւավորել արդյունավետ աշխատող խորհրդարան: Այդ դեպքում կարող ենք շարունակել այն գործերն ու բարեփոխումները, որ իրականացնում է նախագահը», - հայտարարել է Զուբկովը:
Ընտրություններից երկուեւկես շաբաթ առաջ անցկացված սոցհարցումները վկայում են, որ «Եդինայա Ռոսիա»-ն կարող է ստանալ քվեների 50-56 տոկոսը: Խորհրդարանում ներկայացված լինելու համար պահանջվող 7 տոկոսի շեմը մյուս քաղաքական ուժերից առայժմ միայն կոմունիստներն են հաղթահարում:
Սոցհարցումների արդյունքները վկայում են նաեւ, որ ընտրողների ճնշող մեծամասնությունը անտարբեր է նախընտրական զարգացումների նկատմամբ: Մասնավորապես, ըստ «Lեւադա» սոցիոլոգիական կենտրոնի տվյալների, կուսակցությունների նախընտրական հեռուստաբանավեճերին հետեւում է ռուսաստանցիների միայն 29 տոկոսը:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա