Լեւոն Յոլյանը նշանակվել է Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկուշաբթի օրվա հրամանագրով Լեւոն Յոլյանը նշանակվել է Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ` 6 տարի պաշտոնավարման ժամկետով:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Գագիկ Մկրտումյանը նշանակվել է Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` 5 տարի պաշտոնավարման ժամկետով:

Մինչ նոր նշանակումը Լեւոն Յոլյանը պաշտոնավարել է որպես առողջապահության փոխնախարար, Գագիկ Մկրտումյանը` Հայաստանի նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ:

Նոյեմբերի 6-ին Ազգային ժողովը Վերահսկիչ պալատի նախագահ է նշանակել Իշխան Զաքարյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր խորհրդարանի փոխնախագահի պաշտոնը:


Ռուզան Խաչատրյան