Սիդնեյից ստացված հաղորդագրության համաձայն` Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում որոշել են ամենակոշտ միջոցներով պայքար մղել արագությունը գերազանցող եւ մարդկանց կյանքը վտանգող անփույթ վարորդների դեմ. հետայսու իրավապահները կստանան երթեւեկության կանոնները խախտողների մեքենան առգրավելու եւ դատարանի թույլտվության դեպքում այն հատուկ հրապարակում հսկայական մամլիչով ճզմելու իրավունք: Իրավապահները նաեւ տեսագրելու են այդ գործողությունը:
«Շքեղ մեքենան մետաղի ջարդոնի վերածելու տեսագրությունը շատ պարզ ուղերձ կլինի բոլոր վայ-վարորդներին առ այն, որ մենք վճռական ենք տրամադրված եւ չենք հանդուրժի լկտիություն մեր ճանապարհներին: Այդպես մենք մեծ թվով մարդկանց կփրկենք», - նախազգուշացրել է ի նահանգի ոստիկանապես Դեյվիդ Քեմփբելը:
DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, սկզբնական փուլում նորամուծությունը գործելու է միայն Ավստրալիայի այդ ամենամարդաշատ նահանգում, եւ եթե արդյունավետ համարվի՝ այն կսկսեն կիրառել նաեւ մնացած նահանգներում:
Արմեն Քոլոյան, Պրահա