Թբիլիսիի կենտրոնական հրապարակներն ու փողոցները վերահսկում են հատուկ ջոկատայինները, որոշ վայրերում կա զրահատեխնիկա:
Հիվանդանոցներում դեռ մոտավորապես 100 մարդ կա:
Բոլոր լրատվամիջոցների լրատվական հաղորդումները փակված են` բացի հանրային հեռուստատեսությունից: Լուրերի հաղորդումներ, ըստ էության, չկան:
Դպրոցներին երկու օր արձակուրդ է տրվել. նոյեմբերի 8-9-ը դպրոցները փակ են լինելու: Այդ մասին հայտնել է կրթության նախարարությունը` նույնը խորհուրդ տալով բարձրագույն ուսումնական հաստատություններին:
Խորհրդարանը, հավանաբար, վաղը նիստ կգումարի` հաստատելու արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրամանագիրը:
Խորհրդարանի փոխնախագահ Միխայիլ Մաչավարիանին հանրային հեռուստաալիքով ասել է, թե խոսնակ Նինո Բուրջանաձեն կապի մեջ է ընդդիմադիր որոշ կուսակցությունների ղեկավարների հետ եւ փորձում է երկխոսությունը վերսկսել: Միաժամանակ, նա չի մանրամասնել, թե խոսքը ընդդիմադիր ո՞ր կուսակցությունների մասին է:
Իշխանությունները հստակ հայտարարել են, որ բանակցություններ չեն վարի այն գործիչների հետ, որոնք ռուսական հետախուզական ծառայությունների հետ կապ ունեն:
Ընդդիմադիր Հանրապետական կուսակցությունից այսօր հայտնել են, թե ընդդիմության առաջնորդները նախատեսում են խորհրդակցություն անցկացնել:
Միջազգային հանրությունը մտահոգություն է հայտնում Վրաստանի իրավիճակի կապակցությամբ:
Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը Վրաստանի իշխանություններին ու ընդդիմության կոչ են արել զսպվածություն ցուցաբերել ու թույլ չտալ սադրանքներ:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Շոն ՄըքՔորմաքը, մասնավորապես, հայտարարել է. - «Քաղաքական բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով` առանց վնասելու Վրաստանի քաղաքական համակարգը: Եթե կառավարությունը կամ ընդդիմությունը որեւէ սադրիչ քայլեր կատարեն, դա կարող է բռնություններ առաջացնել: Վրաստանում բոլոր խնդիրները պետք է կարգավորվեն միայն քաղաքական խաղաղ երկխոսության միջոցով, եւ մենք այդ հույսը ունենք»:
ԵԱՀԿ-ի գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսը մտահոգություն է հայտնել Վրաստանի իրադարձությունների կապակցությամբ: «Հույս ունենք, որ Վրաստանի իշխանությունները եւ ընդդիմությունը ամեն ինչ կանեն` խուսափելու համար իրավիճակի վատթարացումից: Բոլորին կոչ եմ անում հանդարտություն պահպանել, կանխել ծայրահեղ դրսեւորումները եւ կառուցողական երկխոսություն սկսել»:
Մորատինոսն ընդգծել է, որ այդպիսի իրավիճակը հնարավոր է կարգավորել միայն երկխոսության միջոցով եւ ժողովրդավարության սկզբունքներով:
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Վրաստանի իշխանություններին մեղադրել է ցուցարարների դեմ բռնություններ կիրառելու համար:
Միխեիլ Սահակաշվիլին ռուսական հատուկ ծառայություններին մեղադրում է Վրաստանում ներքաղաքական ճգնաժամ ստեղծելու մեջ:
Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը, իր հերթին, հայտարարել է, թե Վրաստանում կատարվածը Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների գործն է:
Հրաչ Մելքումյան, Պրահա