Լեհաստանի կառավարությունը հրաժարական ներկայացրեց

Լեհաստանի վարչապետ Յարոսլավ Կաչինսկին այսօր իր կառավարության հրաժարականն է ներկայացրել երկվորյակ եղբորը` նախագահ Լեխ Կաչինսկիին:

Կաչինսկիների «Օրենք եւ արդարություն» պահպանողական կուսակցությունը հոկտեմբերի 21-ի խորհրդարանական ընտրություններում պարտություն կրեց «Քաղաքացիական պլատֆորմ» ազատական կուսակցությունից, որի առաջնորդ Դոնալդ Տուսկին, ինչպես ակնկալվում է, Լեխ Կաչինսկին այս շաբաթավերջին կառաջադրի վարչապետի պաշտոնում: