Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության սփյուռքի ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանում են կուսակցության ընդարձակ ղեկավարության խորհրդաժողովի առիթով:
Ռոբերտ Քոչարյանը ողջունել է խորհրդաժողովը Երեւանում անցկացնելու որոշումը` ասելով, որ դա եւս վկայում է հայաստանակենտրոն գործունեությունն ակտիվացնելու` կուսակցության ձգտման մասին:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչները շնորհավորել են Ռոբերտ Քոչարյանին նրա ղեկավարության օրոք Հայաստանի ունեցած զգալի առաջընթացի առիթով, նշելով, որ տարեկան մի քանի անգամ այցելելով հայրենիք` ականատեսն են լինում արագ եւ դրական տեղաշարժերի:
Հանդիպման մասնակիցները զրուցել են երկրի հետագա սոցիալ-տնտեսական զարգացմանն ու քաղաքական գործընթացներին առնչվող հարցերի մասին: