Սահակաշվիլիի միջամտությունից հետո վրացի ոստիկաններն ազատ են արձակվել

Վրացի երեք ոստիկանները, որոնք ձերբակալվել էին Աբխազիայում ռուս խաղաղապահների կողմից, այսօր ազատ են արձակվել այն բանից հետո, երբ դեպքի վայր է ժամանել նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

«Ռուսթավի-֊2» հեռուստակայանի վկայությամբ՝ Սահակաշվիլին կարգադրել է «նման անօրինական գործողությունների կրկնվելու դեպքում համարժեք միջոցներ ձեռնարկել»:

Վրացական կողմը պնդում է, թե ոստիկանները ձերբակալվել են, քանզի թույլ չէին տվել խաղաղապահների զրահամեքենային մտնել Գանմուխուրի գյուղը` պատճառաբանելով, որ ծանր տեխնիկայի շարժն այդ գոտում արգելված է:

Ռուսաստանցի խաղաղապահները ասում են, որ վրացի ոստիկանները «ֆիզիկապես ազդել են խաղաղապահների վրա եւ սպառնացել գնդակահարել նրանց»:

Նախագահ Սահակաշվիլին անցանկալի անձ է հայտարարել խաղաղապահների հրամանատար գեներալ Սերգեյ Չաբանին եւ պահանջել է նրանից լքել Վրաստանի տարածքը: