Նորվեգիայից ստացված հաղորդագրության համաձայն, Ստավանգեր քաղաքի մոտակայքում գտնվող պաշտպանության նախարարության կենտրոնակայանի սպաները ստիպված են առաջիկայում... շատ ալկոհոլ խմել:
DPA լրատվական գործակալությունը հայտնում է, որ այդ համալիրում տեղակայված է նաեւ ՆԱՏ0-ի ուժերի Հյուսիսային Եվրոպայի կենտրոնակայանը: Համալիրի տարածքում կա խանութ, որտեղ խմիչքը վաճառում են tax-free կարգով, այսինքն` զրո մաքսատուրքով: Խանութն էլ ունի ալկոհոլի բավական մեծ պահեստ:
2004 թվականից սկսած Նորվեգիայի հարկային-մաքսային ծառայության եւ պաշտպանության նախարարության միջեւ իրավական վեճ է սկսվել. ծառայությունը պնդել է, որ բանակը չունի պետությունից ալկոհոլ գնելու եւ զրո մաքսատուրքով այն վաճառելու իրավունք, բանակը պնդել է, թե խմիչքների շուկայում մենաշնորհ ունեցող «Վինմոնպոլետ» պետական ընկերության հետ ժամանակին կնքել է համաձայնագիր ալկոհոլը զեղչով գնելու եւ tax-free կարգով վաճառելու մասին:
Ի վերջո, այս վեճում հաղթել է Նորվեգիայի հարկային-մաքսային ծառայությունը, սակայն «Վինմոնպոլետ»-ը հայտնել է, որ հրաժարվում է ետ ստանալ չօգտագործված արտադրանքը:
Ռազմական կենտրոնակայանին պատկանող խանութի պահեստում ամբարված է կարմիր եւ սպիտակ գինի, շերրի, պորտվեյն, օղի, վիսկի եւ կոնյակ, ընդհանուր հաշվով 2000 շիշ:
Այս խնդրին Նորվեգիայի պաշտպանության նախարարությունը բավական անսպասելի լուծում է տվել` հայտնելով, որ սպաները կխմեն պահեստում գտնվող ալկոհոլը, ինչից հետո խմիչքը ձեռք կբերվի նոր պայմանագրով եւ խանութի հաճախորդներին կվաճառվի համապատասխան մաքսատուրքով:
Արմեն Քոլոյան, Պրահա