Շեւարդնաձե. «Եթե չկարգավորվեն Վրաստանի հակամարտությունները, անհրաժեշտ է բոյկոտել Սոչիի Օլիմպիադան»

Վրաստանի նախկին նախագահ Էդուադ Շեւարդնաձեն կարծիք է հայտնել, որ եթե մինչեւ 2014 թվականը չկարգավորվեն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունները, միջազգային հանրությունը պետք է պատժի Ռուսաստանին` բոյկոտելով Սոչիի Օլիմպիադան:

Շեւարդնաձեն հիշեցրել է, որ երբ խորհրդային զորքերը մտան Աֆղանստան, միջազգային հանրությունը բոյկոտեց 1980 թվականի Օլիմպիական խաղերը:

«Ռուսաստանը ցանկանում է 2014 թվականի Օլիմպիադան անցկացնել Սոչիում, որը գտնվում է աբխազական հակամարտության գոտու մոտակայքում»,֊ - փաստել է Շեւարդնաձեն: