Եվրահանձնաժողովը որոշել է ձեռնամուխ լինել եվրոպական «գրին քարտի» ստեղծմանը: Այսպես կոչված blue card-ը պետք է հնարավորություն ընձեռի բարձրակարգ մասնագետներին կեցության եւ աշխատանքի իրավունք ստանալ Եվրամիության անդամ բոլոր 27 պետություններում:
Ինչպես պարզաբանել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, «կապույտ քարտերի» համակարգի ներդրումը հստակ ազդանշան է` մենք ողջունում ենք աշխարհի բարձրակարգ մասնագետներին Եվրոպայում, սակայն դա չի նշանակում, որ հենց այսօր մենք մեր դռները բացելու ենք 20 միլիոն մասնագետի համար»:
Ներկայումս զարգացող պետություններից ու երրորդ աշխարհից Եվրոպա տեղափոխվողների 85 տոկոսը բարձրագույն կրթություն չունի, մինչդեռ Կանադան ու Միացյալ Նահանգները վաղուց արդեն նախապատվությունը տալիս են բարձրագույն կրթության դիպլոմ ունեցող երիտասարդ մասնագետներին:
Միաժամանակ, եվրոպացիները չեն ցանկանում, որպեսզի բարձրակարգ մասնագետների` նախեւառաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պրոֆեսիոնալների տեղափոխումը Եվրամիություն աղետի վերածվի զարգացող պետությունների համար:
«Մենք հասկանում ենք, որ հարկավոր է խուսափել ուղեղների արտահոսքի բացասական էֆեկտից, այդ իսկ պատճառով մեր այս նախագիծը սահմանում է աշխատուժի ներգրավման որոշակի բարոյական նորմեր, որոնք կսահմանափակեն աշխատուժի արտահոսքը զարգացող պետությունների մի շարք զգայուն ոլորտներից», - ասել է Բարոզուն:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա