Դավիթ Նալբանդյանը՝ Մադրիդի մրցաշարի քառորդ եզրափակիչում

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հերթական հաղթանակից հետո մտավ «Մադրիդ մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ խաղալու է աշխարհի թիվ երկու թենիսիստ իսպանացի Ռաֆայել Նադալի հետ:

Երեկ Նալբանդյանը հեշտորեն հաղթեց նույնպես Արգենտինան ներկայացնող Խուան Մարտին դել Պոտրոյին: