«Հայաստանի երիտասարդների 20 տոկոսն ակտիվ է», - ասում է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը` հաշվի առնելով երիտասարդական հասարակական կազմակերպությունները, կուսակցությունների երիտասարդական թեւերը եւ այլն: Սակայն Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը պնդում է, թե երիտասարդների ընդամենը 1,5 տոկոսն է ակտիվ հասարակական կյանք վարում, ինչը բավական ցածր ցուցանիշ է:
Պողոսյանի խոսքով, այսօր երիտասարդական քաղաքականությունը առաջնորդվում է պետության կողմից մշակված ծրագրով, որտեղ առաջին անգամ կոնկրետ նշվում են այն ուղղությունները, որոնք գերակա են երիտասարդների համար, նույնիսկ կա գործողությունների ծրագիր:
Ըստ նրա, տարիներ շարունակ անտեսվել են մարզերում բնակվող երիտասարդների խնդիրները, որոնք այսօր իրենք պետական մակարդակով փորձում են լուծել:
Իսկ թե ինչ խնդիրներ են ներկայացրել մարզերի երիտասարդները եւ դրանք լուծվել են, թե ոչ, փոխնախարարը կրկին կոնկրետ օրինակներ չբերեց:
Եթե 1997 թվականին երիտասարդներին աջակցելու համար պետությունը տրամադրում էր 30 միլիոն դրամ, ապա այսօր այդ թիվը հասել է 342 միլիոնի:
Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը նշեց, որ 1998 թվականից մեր պետությունն աջակցում է երիտասարդներին եւ տարվող քաղաքականությունը բավական արդյունավետ է: Մինչդեռ մի քանի շաբաթ առաջ տված հարցազրույցներից մեկում Մխիթարյանը նշում էր, որ ունենք «բազմաթիվ պետական կառույցներ, որոնք զբաղվում են երիտասարդների հիմնախնդիրներով, սակայն արդյունքը չի երեւում»:
Լիանա Մնացականյան