Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը բացառում է, որ Սեւանի բնապահպանական ծրագրի հետ կապված վարկային համաձայնագրով հատկացվելիք գումարները կարող են ուղղվել լճի ափի շինությունների պահպանությանը:
Ծրագրի հետ կապված վարկային համաձայնագիրը, որը երեկ քննարկեց եւ այսօր վավերացրեց Ազգային ժողովը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Հայաստանի կառավարության միջեւ ստորագրվել է այս տարվա ապրիլին: Ծրագրի արժեքը 13,2 միլիոն եվրո է, որից ավելի քան 6 միլիոնը գրանտ է, մնացածը` վարկ:
«Բացառո՞ւմ եք, որ այս վարկից գումարներ չեն ուղղվի այն շինությունների համար, որոնք վտանգի տակ են հայտնվում լճի մակարդակի բարձրացման դեպքում, պատնեշներ կառուցելուն», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին բնապահպանության նախկին նախարարը պատասխանեց. - «Միանշանակ, չեն կարող ուղղվել, որովհետեւ վարկային ռեսուրսները տրվում են այն նպատակով, ինչը համաձայնագրով դու ընդունել ես: Իսկ համաձայնագրում չկա նմանատիպ որեւէ մեկ տող»:
Նա պարզաբանեց, որ ծրագիրը «նախատեսված է Սեւանա լիճը նորմալ ջրով լցվելու համար». - «Խոսքը վերաբերում է Մարտունի, Վարդենիս, Գավառ քաղաքների մաքրման կայաններին, որովհետեւ նրանց միջոցով մոտ 300 միլիոն խորանարդ մետր ջրի ծավալ է մտնում Սեւան, որը կեղտաջուր է»:
Սեւանա լճի մակարդակի բարձրացումը, Վարդան Այվազյանի խոսքերով, «օրենսդրական կարգավորման դաշտում է գտնվում, եւ լիճը 30 տարվա ընթացքում պետք է 6 մետր բարձրանա»:
Շինությունների հետ կապված, ինչպես ասաց բնապահպանության նախկին նախարարը, «կա կառավարության որոշումը, թե ո՞ր նիշից կարելի է թույլատրել շինություն»:
Իսկ արդեն կառուցված շինությունների առնչությամբ Վարդան Այվազյանը ասաց. - «Մենք ուսումնասիրել ենք այդ շինությունները` ընդամենը 46 հավաստագրեր կային, այսինքն` կադաստրի սեփականության վկայագրեր, 429 հատկացումներից շինություն կար 150-ում: Եթե մարդը ռիսկը վերցրել է իր վրա եւ կառուցել է այդ նիշից [ներքեւ], թույլտվություն է կատարել ժամանակին, ուրեմն` ռիսկը իր վրա է: Որովհետեւ եթե այդ շինությունները վտանգվում են, ինձ թվում է` Սեւանի բարձրացման գաղափարը եւ Սեւանի արժեքը` որպես ազգային, շատ ավելի բարձր են, քան ինչ-որ մեկի շինության արժեքը` ով ուզում է լինի»:
Ռուզան Խաչատրյան