Այսօր վաղ առավոտյան օդանավակայանում կալանավորվել է «Ռոյալ Արմենիա» ընկերության սեփականատեր Գագիկ Հակոբյանը, ով Հայաստան էր վերադառնում Իսպանիայից:
«Օդանավակայանի տարածքում ձերբակալել են, հնարավորություն չի եղել արդեն անցնելու, դիմավորողներին հանդիպելու», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Ռոյալ Արմենիա»-ի փաստաբան Գեւորգ Մինասյանը:
Հակոբյանի փաստաբան Աշոտ Սարգսյանը երեկ համոզմունք էր հայտնել, որ իր պաշտպանյալին կձերբակալեն հենց օդանավակայանում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սարգսյանը ասել էր, թե վստահ է, որ Հակոբյանին ձերբակալելու են անգամ ոչ թե օդանավակայանում, այլ օդանավում. - «Այո, շոուն պետք է ստեղծեն. օդանավում, գան, միանգամից ձեռնաշղթաներով... տեսեք` բռնեցինք»:
Մեկ տարի 9 ամիս Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում անցկացրած «Ռոյալ Արմենիա»-ի ղեկավարներին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանից ազատ էին արձակել` դատավորը առաջադրված բոլոր հինգ մեղադրանքներով էլ նրանց անմեղ էր ճանաչել:
Այս որոշումը բողոքարկվում է Վերաքննիչ դատարանում: Գագիկ Հակոբյանը չէր ներկայացել դատական առաջին նիստին, իսկ երկրորդի ժամանակ `այս տարվա օգոստոսի 29-ին, Վերաքննիչ դատարանը բավարարեց դատախազության միջնորդությունը` որոշելով փոխել Հակոբյանի խափանման միջոցը եւ կալանել նրան` դատարան չներկայանալու պատճառաբանությամբ, չնայած «Ռոյալ Արմենիա»-ի սեփականատերը փաստաբանի միջոցով դատարանին ներկայացրել էր իր գտնվելու վայրի մասին տեղեկանք: Իսպանիայում Գագիկ Հակոբյանը, նրա փաստաբան Աշոտ Սարգսյանի հավաստմամբ, սրտի բուժումներ էր անցնում:
Հակոբյանին հայտնաբերելը եւ կալանելը Վերաքննիչ դատարանը հանձնարարել էր Ազգային անվտանգության ծառայությանը:
Այսօր Վերաքննիչ դատարանում կշարունակվի «Ռոյալ Արմենիա»-ի գործով դատաքննությունը: Գագիկ Հակոբյանը Հայաստան է վերադարձել այսօր դատարան ներկայանալու նպատակով:
Գեւորգ Մինասյանի խոսքերով, Հակոբյանի փաստաբանը այսօր հավանաբար դատարանին կդիմի իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու հարցով:
«Իսկ կփոխի՞ արդյոք դատարանը խափանման միջոցը»` այս հարցին Մինասյանը արձագանքեց. - «Օրենքը կարծես թե հուշում է միանշանակ, որ պետք է փոխվի: Կալանքը որպես խափանման միջոց կիրառվում է այն դեպքում, երբ կասկած կա կամ կա փաստ դատից կամ քննությունից խուսափելու մասին: Գագիկ Հակոբյանի վերադարձը հենց ուղղակի ապացույցն է նրա, որ այդպիսի հանգամանք չկա: Իմանալով հանդերձ այս բոլորի մասին` նա բուժումը դադարեցրել եւ վերադարձել է»:
Հակոբյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ Վերաքննիչ դատարանին է դիմել նաեւ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ «դատարանը պետք է հաշվի առնի» իր միջնորդությունը:
«Որովհետեւ այդ խափանման միջոցը` կալանքը, որոշվում է` հաշվի առնելով, որ տվյալ քաղաքացին կարող է խոչընդոտել դատական գործընթացին` փախչել, չներկայանալ: Տվյալ դեպքում, եթե նա ինքը կամավոր վերադառնում է եւ այդ մասին տեղյակ է պահում, կարծում եմ, նրա նկատմամբ նմանատիպ խափանման միջոց ընդունելը ճիշտ չէ», - ասել էր մարդու իրավունքների պաշտպանը` միաժամանակ հավելելով. - «Բայց այդ խափանման միջոցը կարող է փոխվել միայն այն դեպքում, երբ նա փաստացիորեն վերադառնա Հայաստան: Այսինքն, սկզբնական փուլում գործելու է եղած խափանման միջոցը, բայց նրա գալու փաստով դատարանը կարող է որոշումը փոխել, եւ խափանման միջոցը փոխվի»:
Աստղիկ Բեդեւյան եւ Ռուզաննա Ստեփանյան