Մեխիկոյում անցկացվող շախմատի աշխարհի առաջնության երկրորդ փուլի երկրորդ տուրում հայաստանցի Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի է խաղացել մրցաշարի միանձնյա առաջատարի` հնդկաստանցի Վիշվանաթան Անանդի հետ: Երեւանի ժամանակով կեսգիշերին սկսված պարտիան ավարտվել է բավական արագ` 21-րդ քայլում:
Առաջին փուլում հայաստանցի գրոսմայստերը սպիտակներով պարտվել էր Անանդին:
Ներկայումս Արոնյանը 4 միավորով 5-7-րդ տեղերն է կիսում հունգարացի Պետեր Լեկոյի եւ ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչի հետ:
Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Վիշվանաթան Անանդը` 6 միավորով, որին հետեւում են իսրայելցի Բորիս Գելֆանդը` 5 միավոր, աշխարհի գործող չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը եւ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը` 4,5-ական միավոր:
Աղյուսակը 3,5 միավորով եզրափակում է ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը:
Այսօր Արոնյանը սպիտակներով կխաղա Գրիշչուկի հետ:
Առաջնության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, մինչեւ մրցաշարի ավարտը հայաստանցի շախմատիստը խաղալու է նաեւ Լեկոյի, Գելֆանդի, Սվիդլերի եւ Կրամնիկի հետ:
Աշխարհի գործող չեմպիոնի հետ Լեւոն Արոնյանը կխաղա մրցաշարի վերջին տուրում` սեպտեմբերի 29-ին, սեւերով: