Սեպտեմբերի 28-ին կայանալիք համերգը բարեգործական է. հասույթը տրամադրվելու է Վլադիմիր Սպիվակովի հայաստանյան ֆոնդին:
«Նախկինում էլի բարեգործական համերգներ ունեցել եմ: Ֆրանսիայի 7 մեծ քաղաքներում հանդես եկա, ու որոշ համերգների տոմսերի հասույթը փոխանցվեց Հայաստանի ծերանոցներին», - պատմում է Ռուբեն Էլբակյանը:
Փարիզում Ռուբեն Էլբակյանն ապրում է արդեն 9 տարի. - «1999-ին մասնակցեցի Փարիզում` Վալ դե Մարնի ազգային երաժշտական դպրոցների մրցույթին եւ արժանացա ոսկե մեդալի, այնուհետեւ մասնագետներն ինձ առաջարկեցին մնալ Փարիզում կատարելագործվելու համար»:
Ռուբեն Էլբակյանը առաջին հայ արվեստագետն է, ով Ֆրանսիայի Սենատի նախագահի հրավերով 2 անգամ մենահամերգով հանդես է եկել Լյուքսեմբուրգյան պալատում:
Իսկ նրա թողարկած «Կոմիտաս» ալբոմը Ֆրանսիայում արժանացել է սկավառակավաճառների «Սրտի ընտրություն» մրցանակին:
Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Ռուբեն Էլբակյանը մի շարք համերգներով հանդես է եկել տարբեր քաղաքներում:
Երեւանյան համերգին տենորը կկատարի բացառապես նեոպոլիտանական երգեր:
Անի Թադեւոսյան