Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպան Պանայոտա Մավրոմիխալիին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Ռոբերտ Քոչարյանը դեսպանի գործունեության տարիները հայ - հունական հարաբերությունների զարգացման տեսակետից գնահատել է արդյունավետ եւ հագեցած քաղաքական բարձր մակարդակի շփումներով:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, զրուցակիցները խոսել են երկկողմ հարաբերությունների հեռանկարի մասին` նշելով, որ գործակցությունն ընդլայնելու մեծ դաշտ կա։ Նրանք հատկապես առանձնացրել են գյուղատնտեսության, պաշտպանության ոլորտներում գործակցությունը, ինչպես նաեւ օժանդակության ծրագրերը: