«Դաշինք» եւ Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունների հետ միավորման հարցը դեռ «Ազգային վերածնունդ» կուսակցության օրակարգում է, եւ միավորումը տեղի կունենա` «երբ որ կստացվի»: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտարարեց «Ազգային վերածնունդ»-ի ղեկավար Ալբերտ Բազեյանը:
Մեկնաբանելով իր կուսակցության Արմավիրի, Շիրակի, Արագածոտնի մարզերի տարածքային կառույցների ղեկավարների` երեկ տարածած հայտարարությունը, թե «Բազեյանը նպատակային քաղաքականություն է վարում` կազմակերպությունը անգործության մատնելու եւ, ի վերջո, լուծարման հասցնելու ուղղությամբ», Ալբերտ Բազեյանը ասաց. - «Տարածքային կառույցներում նման հարց չի քննարկվել, ես ճշտել եմ կառույցների խորհուրդներում` կառույցների ժողովներ չեն եղել, նման հարց չի քննարկվել, այս մարդիկ անհատ անձինք են, որոնք արել են հայտարարություն: Կուսակցության հայտարարության իրավասությունը իմն է»:
«Ազգային վերածնունդ» կուսակցության անունից տարածած հայտարարությունում տարածքային երեք կառույցների ղեկավարները պնդում են, թե «Բազեյանը սեփական նախաձեռնությամբ, առանց կուսակցությունում, քաղխորհրդում հարցը քննարկելու, բանակցություններ է վարել կուսակցությունը «Դաշինք» եւ ՀՌԱԿ կուսակցությունների հետ միավորելու ուղղությամբ»:
Հայտարարության հեղինակները այդ բանակցությունները համարում են «անընդունելի եւ ավարտված»` վստահեցնելով, որ «Ազգային վերածնունդ»-ը կարող է ակտիվորեն մասնակցել երկրում ընթացող գործընթացներին եւ իր ուրույն ներդրումն ունենալ հանրապետության հասարակական-քաղաքական գործընթացներում»:
Աստղիկ Բեդեւյան