Ազգային ժողովը Աղվան Հովսեփյանին նշանակեց Հայաստանի գլխավոր դատախազ

Ազգային ժողովն այսօր երկրի գլխավոր դատախազ նշանակեց գործող գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Խորհրդարանի պատգամավորներից 118-ը կողմ քվեարկեցին Հովսեփյանի թեկնածությանը: Դեմ է քվեարկել 3 պատգամավոր:

Առաջին անգամ Հայաստանի գլխավոր դատախազը նշանակվեց ոչ թե նախագահի, այլ Ազգային ժողովի կողմից:

Փոփոխված Սահմանադրության համաձայն` գլխավոր դատախազը նշանակվում է ոչ թե հանրապետության նախագահի կողմից միանձնյա, այլ Ազգային ժողովի կողմից` հանրապետության նախագահի առաջարկությամբ, 6 տարի ժամկետով, ընդ որում` միեւնույն անձը չի կարող անընդմեջ երկու անգամից ավելի նշանակվել գլխավոր դատախազ:

Գլխավոր դատախազը նշանակված է համարում Ազգային ժողովի քվեարկության արդյունքների հրապարակման պահից:


Ռուզան Խաչատրյան