«Մեր հավաքականը կորցրեց մի մարզչի, որը մեծ աշխատանքներ էր տանում, եւ լուրջ նպատակներ ունեինք` մարզչի հետ կապված: Իրոք, շատ ցավալի է. ե’ւ հավաքականը, ե’ւ ֆուտբոլի ֆեդերացիան, ե’ւ նաեւ մեր ֆուտբոլասերները կորցրեցին շատ տաղանդավոր մարզչի», - ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Յան Պորտերֆիլդի մահվան փաստին:
Մարզչի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով Հայաստանի հավաքականի` Անգլիա մեկնելու հնարավորության վերաբերյալ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը նշեց. - «Ցանկանալու դեպքում էլ չենք կարող, որովհետեւ վիզայի խնդիր կա. մինչեւ վիզաները խփենք` ֆիզիկապես չենք կարող հասցնել»:
Այն հարցին, թե նոր մարզչի հարցով քննարկումները ե՞րբ կսկսվեն, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. - «Արդեն մտածում ենք այդ ուղղությամբ եւ, բնականաբար, այս երկու օրն անցնի` արդեն բանակցություններ կվարենք ուրիշ մարզիչների հետ»:
Նրա խոսքերով, նոր մարզիչը կարող է լինել ինչպես եվրոպացի, այնպես էլ հարավամերիկացի կամ ասիացի. - «Պետք է կարողանանք համարժեք փոխարինող գտնել»:
Թեկնածուներ, ըստ Հայրապետյանի, դեռ չկան. - «Բարոյական չէր լինի, եթե ես այդ դեպքից առաջ մտածեի թեկնածուների մասին»:
Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, իր հերթին, ասաց. - «Ցավակցում ենք, շատ ափսոս, փաստորեն, ֆուտբոլի մեր վերջին տարիների առաջընթացը բոլորիս համար ակնհայտ էր, եւ, իսկապես, ափսոս էր: Հայաստանի հավաքականը բավական լուրջ հաջողությունների հասավ վերջին երկու տարում, եւ ես կարծում եմ, որ իսկապես նրա քրտնաջան աշխատանքից էր դա»:
Երեկ ուշ երեկոյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը արտագնա ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթանակ տարավ Մալթայի հավաքականի նկատմամբ: Յան Պորտերֆիլդի մահվան կապակցությամբ երկու թիմերի խաղացողները խաղադաշտ էին դուրս եկել սեւ թեւկապներով:
Աստղիկ Բեդեւյան