Կիրակի օրը Վանաձոր այցելած Հայաստանի հելսինկյան ընկերացության նախագահ Միքայել Դանիելյանը երկուշաբթի օրը եւս մեկ անգամ մանրամասն անդրադարձավ Վանաձորի քաղաքապետի ձերբակալված եղբորորդուն պատկանող ռեստորանի աշխատակիցների խոշտանգումների դեպքերին:
Միքայել Դանիելյանը ասաց նաեւ, որ խոշտանգվածները պատրաստ են իրենց միջնորդությամբ համապատասխան բողոք ներկայացնել իրավապահ մարմիններին:
Գլխավոր դատախազության խոսնակը, հիշեցնենք, ասել էր, որ գրավոր բողոք որեւէ մեկը չի ներկայացրել:
Անցած շաբաթավերջին ձերբակալվել էր Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորորդին` Արման Դարբինյանը: Հայաստանի գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը ժխտել էր, թե ձերբակալությունն առնչվում է Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության գործին: Դարբինյանը կասկածվում է ապօրինի ռազմամթերք պահելու մեջ. իրավապահները նրա մեքենայում փամփուշտներ են հայտնաբերել:
Դանիելյանը պնդեց, որ Արման Դարբինյանին պատկանող ռեստորանի աշխատակիցներին, որոնց բերման էին ենթարկել, խոշտանգել էին` փորձելով ստիպել, որ ցուցմունք տան Դարբինյանի մեղավոր լինելու վերաբերյալ:
«Ես զրուցել եմ մատուցող Ներսիսյան Արմանի հետ, որ 25 տարեկան է եւ սրտի արատ ունի, որին ծեծել են դատախազությունում», - հայտարարեց Դանիելյանը: - «Երկու անգամ էին նրան կանչել: Դա մի տղա էր, որի հետ խոսելիս ինքը լացում էր»:
Դանիելյանը ասաց նաեւ, որ բոլոր վկաներին «օրենքի շրջանակներում չէին» բերման ենթարկել. - «Ոչ մի ծանուցագիր, ոչ մի օրինական փաստաթուղթ. նույնիսկ չեն են ներկայացրել, թե ով է նրանց քննում: Հարցերն այպիսին էին` դո՞ւ ես սպանել դատախազին: Մյուսը թե` Արմանի մոտ զենք տեսե՞լ են թե՞ չէ»:
Միքայել Դանիելյանի տպավորությամբ, սա պարզապես գլխավոր դատախազի եւ Վանաձորի քաղաքապետի միջեւ «ներքին հաշիվների պարզում է»:
Իսկ թշնամանքը, ըստ Դանիելյանի, սկսվել է Վանաձորի քաղաքապետի ընտրություններից հետո, երբ, ըստ որոշ տեղեկությունների, չի ընտրվել գկխավոր դատախազի համար գերադասելի թեկնածուն:
Աննա Սաղաբալյան