Կմիացվի՞ արդյոք Սեւ ծովը Կասպից ծովին

Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի կառավարությունը առաջարկում է միացնել Սեւ եւ Կասպից ծովերը նավարկելի ջրանցքով:

Ըստ ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ի, առաջարկը ներկայացվելու է սեպտեմբերի 20֊-23-ը Սոչիում կայանալիք միջազգային ներդրումային համաժողովին:

Ջրանցքի երկարությունը կկազմի 650 կիլոմետր, արժեքը՝ 4֊-4,5 միլիարդ եվրո:

Մասնագետների կարծիքով, ջրանցքը թույլ կտա աշխուժացնել Ռուսաստանի հարավային շրջանների տնտեսությունը, մատչելի դարձնել դեպի ծով ելք չունեցող Կենտրոնական Ասիայի պետությունների շուկաները: