Լեոնիդ Մելամեդ. «Ղ֊-տելեկոմ»֊-ի ձեռքբերման գործարքը միանգամայն հավանական է»

«Ղ-֊տելեկոմ» ընկերության ձեռքբերման գործարքը միանգամայն հավանական է՝ հայտարարել է MTC ռուսաստանյան ընկերության նախագահ Լեոնիդ Մելամեդը:

«Ընկերությունը չի մեկնաբանում անավարտ գործարքները, սակայն MTC֊-ը հետաքրքրվում է Հայաստանով, եւ «Ղ-֊տելեկոմ»-֊ի ձեռքբերման գործարքը միանգամայն հավանական է»,֊ - ասել է Մելամեդը:

«Վեդոմոստի» թերթն այսօր ենթադրություն է արել, որ MTC-֊ը կգնի «Ղ֊տելեկոմ»-֊ը 400-֊500 միլիոն դոլարով:

«Ղ-֊տելեկոմ»-֊ը բջջային հեռախոսակապի խոշորագույն օպերատորն է Հայաստանում: