Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկրորդ տարին անընդմեջ ամերիկյան «Ֆորբս» հանդեսի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ կինը:
Մերկելը, ով Գերմանիայում կանցլեր դարձած առաջին կինն է, աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակում առաջ է անցել Չինաստանի փոխվարչապետ Վու Յիից, ով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:
Երրորդ տեղում է Սինգապուրի վարչապետի կինը` Հո Չինգը, ով պետական ներդրումային ընկերության գլխավոր գործադիր տնօրենն է:
ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, ով անցած տարվա ցուցակում երկրորդ տեղում էր, այժմ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը:
Հինգերորդ եւ վեցերորդ տեղերը զբաղեցնում են, համապատասխանաբար, PepsiCo-ի գլխավոր գործադիր տնօրեն Ինդրա Ք. Նույին եւ Հնդկաստանի «Ազգային համագումար» կուսակցության նախագահ Սոնիա Գանդին:
Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ երկրորդ թագուհին նախորդ տարվա 46-րդ տեղից բարձրացել է 23-րդ հորիզոնական:
ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին, սենատոր Հիլարի Քլինթոնը ցուցակում 25-րդն է, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին` 26-րդը:
DPA գործակալության փոխանցմամբ, ցուցակում ընդգրկված կանանցից 29-ը կառավարական պաշտոնյաներ են, 66-ը` գործարար աշխարհի ներկայացուցիչներ, իսկ 5-ը` այլ բնագավառներից, ինչպես, օրինակ, զանգվածային լրատվամիջոցները: