Նրանք խորհուրդ են տալիս արեւային լոգանք ընդունել միայն այն ժամերին, երբ արեւային ճառագայթները նվազ ակտիվ են` առավոտյան մինչեւ ժամը 10-ը եւ երեկոյան ժամը 5-ից հետո:
Արեւային լոգանք ընդունելուց առաջ նաեւ պետք է իմանալ, թե ի՞նչ մաշկ ունեք, ստույգ որոշել արեւային լոգանքի ժամերը եւ արեւի ճառագայթների տակ հարմար դիրք ընդունելուց առաջ մաշկին քսել համապատասխան քսուքներ:
«Եթե որոշել եք արեւային լոգանք ընդունել, ապա այդ օրը պետք է մեծ քանակությամբ հեղուկ օգտագործել, հատկապես ուշադիր լինել դեմքի մաշկի հանդեպ, քանի որ այն ավելի նուրբ ու զգայուն է: Խորհուրդ է տրվում լողափին պառկել ուտելուց առնվազն 1-2 ժամ հետո, չմոռանալ հակաարեւային քսուքը` անգամ եթե չեք նախատեսում լողալ: Հակաարեւային միջոցները օգտակար են, սակայն ամենազոր չեն», - հիշեցնում է պաշտպանության նախարարության կենտրոնական պոլիկլինիկայի մաշկավեներոլոգ Վարուժան Հովաննիսյանը:
Արեւային լոգանքը կարող է ալերգիայի եւ այլ հիվանդությունների պատճառ դառնալ: Ցանի, բլիթանման այտուցվածության կամ ուժեղ քորի դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի, քանի որ արեւահարման պատճառով տարբեր «թաքնված» հիվանդություններ կարող են ի հայտ գալ: Շատ խալեր ունեցող մարդկանց եւս խորհուրդ չի տրվում երկար ժամանակ մնալ արեւի տակ:
«Արեւային լոգանք ընդունելիս խորհուրդ չի տրվում ցիտրուսային մրգեր պարունակող կոկտեյլներ խմել կամ օգտագործել որոշակի խմբի պատկանող դեղորայք», - ասում է Վարուժան Հովաննիսյանը:
Արեւահարման ամենածանր հետեւանքը կարող է լինել մաշկի վրա նորագոյացության ի հայտ գալը, որը կարող է վերածվել քաղցկեղի:
Անի Թադեւոսյան