Զեյնաբ Խանլարովան վտարվել է իր բնակարանից

Ադրբեջանցի երգչուհի Զեյնաբ Խանլարովան վտարվել է իր բնակարանից, որտեղ նախկինում ապրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պապը՝ Ազիզ Ալիեւը: Ըստ «Ենի Մուսավաթ» թերթի, իշխանությունները մտադիր են այդ բնակարանում բացել Ազիզ Ալիեւի թանգարանը:

Ադրբեջանի ժողովրդական արտիստ Զեյնաբ Խանլարովան Միլի մեջլիսի պատգամավոր է:

Խորհրդային Միության փլուզումից առաջ Զեյնաբ Խանլարովան մեծ ժողովրդականություն էր վայելում նաեւ Հայաստանում: Նա բազմիցս համերգներով հանդես է եկել Երեւանում: