Սեզերը նոր կառավարության հաստատումը վերապահեց ապագա նախագահին

Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերը հինգշաբթի օրը հրաժարվել է հաստատել նոր կառավարության կազմը` վերապահելով այդ գործը ապագա նախագահին: Այդ մասին երեկ հայտնել է վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

«Դա ինձ համար անակնկալ էր. նա նույնիսկ չնայեց ցուցակին` ասելով, որ ավելի լավ կլինի, եթե նոր կազմը հաստատի ապագա նախագահը: Իմ կարծիքով, դա շատ դրական մոտեցում է»,֊ - ասել է Էրդողանը:

Երկուշաբթի օրը Թուրքիայի նորընտիր խորհրդարանը կսկսի մի քանի փուլով ընտրել նոր նախագահին: «Ֆրանսպրես»֊-ը պնդում է, որ արտգործնախարար Աբդուլա Գյուլը «գրեթե հաստատ» կընտրվի նախագահ քվեարկության վերջին փուլերում: