Իրաքի` եզդիներով բնակեցված հյուսիս-֊արեւմտյան շրջանում այսօր շարունակվում են փրկարարական աշխատանքներն այն բանից հետո, երբ երեկ երեկոյան այստեղ տեղի ունեցած 4 պայթյունների հետեւանքով զոհվել է ավելի քան 200 մարդ:
Փրկարարները փորձում են հանել մարդկանց այն շենքերի փլատակների տակից, որոնք փլուզվել էին պայթուցիկով բեռնված 4 մեքենաների պայթեցման արդյունքում:
Ինչպես հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը, ամերիկացի զինվորականները կասկածում են, որ տեղի ունեցածը «Ալ Քաեդա» ահաբեկչական ցանցի անդամների ձեռքի գործն է:
Իրաքի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել այդ շրջանում, որը սահմանակից է Սիրիային: