Չինաստանի արեւելյան Ջիանգշու նահանգում հուղարկավորության արարողության ժամանակ կայծակնահարումից 5 մարդ է զոհվել:
Ինչպես այսօր հաղորդել է «Շանհայ դեյլի» պարբերականը, պատահարը տեղի է ունեցել ուրբաթ օրը: Կայծակի հարվածից տեղում զոհվել է 3 մարդ, եւս 16-ը վնասվածքներ են ստացել, եւ 2 մարդ մահացել է ավելի ուշ` հիվանդանոցում:
Հաղորդագրությունում վկայակոչվում են պաշտոնական օդերեւութաբանական տվյալները, համաձայն որոնց, այս տարի մինչեւ հուլիս երկրի ամբողջ տարածքում կայծակի հարվածից մահացել է 403 մարդ: