Լեհաստանի վարչապետը պաշտոնանկ է արել իշխող կուսակցությանը չանդամակցող բոլոր նախարարներին

Լեհաստանի վարչապետ Յարոսլավ Կաչինսկին այսօր պաշտոնանկ է արել բոլոր այն նախարարներին, ովքեր իշխող «Օրենք եւ արդարություն» կուսակցության անդամ չեն:

Երկրի վարչապետի որոշմամբ, ինչպես փոխանցել է ԻՌԱՏ-ՏԱՍՍ-ը, իրենց պաշտոններից ազատվել են ազգային կրթության նախարար Ռոման Գերտիխը, ով նաեւ «Լեհ ընտանիքների լիգա» կուսակցության առաջնորդն է, ինչպես նաեւ «Ինքնապաշտպանություն» կուսակցության անդամներ` աշխատանքի նախարար Աննա Կալիտան եւ շինարարության նախարար Անջեյ Աումիլերը:

Կաչինսկու խոսքերով, պաշտոնանկությունները կատարվել են «կառավարության վերակառուցման» շրջանակներում:

Այսպիսիով` երեք կուսակցություններից կազմված կառավարական կոալիցիան այլեւս գոյություն չունի: Կառավարության կազմում մնացել են միայն «Օրենք եւ արդարություն» կուսակցությանն (որն անվանում են նաեւ «Կաչինկսի եղբայրների կուսակցություն») անդամակցող նախարարները:

Իշխող կոալիցիայի փլուզման հետեւանքով Լեհաստանը կանգնում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության առջեւ, որոնք, ըստ տեղական դիտորդների, կարող են տեղի ունենալ ընթացիկ տարվա հոկտեմբերին: