Ադրբեջանի եւ Ղազախստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Նուրսուլթան Նազարբաեւի` երեկ Աստանայում կայացած հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որում «լրջագույնս շոշափվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հարցերը»: Այդ մասին ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականին տեղեկացրել է Ղազախստանում Ադրբեջանի դեսպան Լյաթիֆ Ղանդիլովը:
Դեսպանի խոսքերով, «հայտարարությունում նշված է, որ չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերին, որոնցով պահանջվում է Ադրբեջանի գրավյալ տարածքներից հայկական զինված կազմավորումների անվերապահ դուրսբերում, Հայաստանը շարունակում է օկուպացիոն քաղաքականություն վարել տարածաշրջանում»:
«Փաստաթղթում արտացոլված է նաեւ, որ Հայաստանը մինչ օրս չի կատարում ԵԱՀԿ-ի լիսաբոնյան գագաթնաժողովի որոշումը, որով ամրագրված էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ամրապնդման անհրաժեշտությունը», - ասել է Ղանդիլովը:
Ադրբեջանցի դիվանագետի խոսքերով, համատեղ հայտարարության այդ կետերը հսկայական նշանակություն ունեն պաշտոնական Բաքվի համար:
Ադրբեջանի նախագահն այսօր ավարտել է իր պաշտոնական այցը Ղազախստան, որի շրջանակներում նա հանդիպումներ է ունեցել նաեւ այդ երկրի վարչապետի եւ խորհրդարանի նախագահի հետ: