Այսօր Բաքվում ավարտվել է ԵԱՀԿ-ի նախաձեռնությամբ գումարված երկօրյա խորհրդաժողովը, որի օրակարգում Ադրբեջանի բանակի նկատմամբ դեմոկրատական հսկողություն սահմանելու եւ ադրբեջանցի զինծառայողների սոցիալական խնդիրները կարգավորելու թեման էր:
Ըստ ԵԱՀԿ-ի գրասենյակի մամլո հաղորդագրության, խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են զինծառայողների իրավունքներին, ինչպես նաեւ անվտանգության ապահովման հրամայականի համատեքստում բանակի եւ հասարակական կազմակերպությունների համագործակցությանը:
«Ուրախ եմ, որ քաղաքական եւ անձնական տարբեր տեսակետներ ունեցող մարդկանց միավորել է զինծառայողին աջակցելու ցանկությունը: Զինված ուժերի դեմոկրատական հսկողության ձգտումը հստակ վկայում է դրական տեղաշարժի մասին», - ասել է Ադրբեջանում ԵԱՀԿ-ի գրասենյակի փոխտնօրեն Ռոբին Սիվորդը:
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Չինգիզ Մամմադովը հավաստիացրել է, որ կառավարությունը մտադիր է նոր քայլեր ձեռնարկել զինծառայողների սոցիալական կարիքները հոգալու համար:
«Այս միջոցառումը դրական ազդեցություն կգործի զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վրա եւ կօգնի Ադրբեջանին է'լ ավելի ինտեգրվել Եվրոպայի անվտանգության համակարգում», - ասել է Մամմադովը:
ԵԱՀԿ-ի նախաձեռնած խորհրդաժողովին մասնակցել են Ադրբեջանի գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչները, ինչպես նաեւ փորձագետներ Բելգիայից, Կանադայից, Գերմանիայից եւ Նիդերլանդներից: Առաջին անգամ այսպիսի քննարկումների մասնակցել է նաեւ նոր ձեւավորված Զինված ուժերի սոցիալական կարիքների կազմակերպությունների ընկերակցությունը:
Արմեն Քոլոյան, Պրահա