Յուրմալայում մեկնարկել է «Նովայա վոլնա-2007» մրցույթը

Մրցույթի ընտրական փուլին մասնակցել են 150 կատարողներ 25 երկրներից, այդ թվում` Հայաստանից: Սակայն մեր մասնակիցներն ընտրական փուլը հաղթահարել չեն կարողացել, եւ եզրափակչում Հայաստանը ներկայացված չէ:

Ընդհանրապես «Նովայա վոլնա-2007» մրցույթին մասնակից ներկայացնելու իրավունքը պատկանում է «Էմի Բի» պրոդյուսերական կենտրոնին, որի տնօրեն Նադեժդա Սարգսյանի հետ զրույցում պարզվեց, որ Հայաստանից 2 մասնակիցներ են ներկայացված եղել: Եվս մեկ մասնակից, ով պիտի հանդես գար Հայաստանի դրոշի ներքո, ներկայացվել է Մոսկվայից:

Նադեժդա Սարգսյանը հրաժարվեց անուններ նշել, միայն ասաց, որ մեր մասնակիցները հասել էին մինչեւ կիսաեզրափակիչ:

Իսկ եզրափակիչ փուլ են անցել 14 երկրների 18 ներկայացուցիչներ: Նրանք կպայքարեն 3 դրամական մրցանակների համար` համապատասխանաբար 50, 30 եւ 20 հազար դոլարի չափով:


Սեդա Պապոյան