Այսօր Բուլղարիա են վերադարձել 6 բուլղարացի բուժաշխատողները, որոնք 8 տարի անցկացրել են լիբիական բանտում: Մի շարք երկրների ղեկավարներ, ինչպես նաեւ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ողջունել են 5 բուժքույրերին՝ Կրիստինա Վալչեւային, Նասյա Նենովային, Վալենտինա Սիրոպուլոյին, Վալյա Չերվենյաշկային, Սնեժանա Դիմիտրովային եւ բժիշկ՝ ծագումով պաղեստինցի, Բուլղարիայի հպատակ Աշրաֆ Ալ-Հազուզին ազատ արձակելու փաստը:
Լիբիայի իրավապահները բուլղարացի բուժաշխատողներին ձերբակալել են 1999 թվականին եւ ներկայացրել են ավելի քան 400 երեխաների ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով միտումնավոր վարակելու մեղադրանք: Բուժաշխատողները պնդել են, որ լիբիացի իրավապահներին խոստովանական ցուցմունքներ են տվել կտտանքների ենթարկվելուց հետո:
Ընդհանուր հաշվով ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով վարակվել էր 426 լիբիացի երեխա, նրանցից 56-ն արդեն մահացել է: Բուլղարացի բուժաշխատողները պնդել են, որ երեխաները վարակվել են Բենգազի քաղաքի հիվանդանոցում տիրող հակասանիտարական պայմանների հետեւանքով:
Բուժաշխատողները 2004 թվականի մայիսին մահվան էին դատապարտվել: Լիբիայի Գերագույն դատարանը, սակայն, վճռել էր, որ դատաքննության ընթացքում տեղ են գտել խախտումներ եւ կարգադրել էր վերանայել գործը:
Երկրորդ դատավարության արդյունքում բուլղարացիներին 2006 թվականի դեկտեմբերին դատարանը նորից մահապատժի էր դատապարտել, ինչից հետո միջազգային հանրությունը, տասնյակ երկրների ղեկավարներ Լիբիայի ղեկավար Մուամար Քադդաֆիին դիմել էին բուլղարացիների դատավճիռը վերանայելու խնդրանքով: Սակայն Քադդաֆին պատասխանել էր, թե «Լիբիայի արդարադատության համակարգն անկախ է»:
Այս տարվա հուլիսի 11-ին Լիբիայի գերագույն վճռաբեկ դատարանը ուժի մեջ էր թողել մահապատիժը: Անցած շաբաթվա ընթացքում մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ:
Վեց բուժաշխատողներին Բուլղարիա վերադարձնելու հարցում միջնորդել են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը՝ Սեսիլիա Սարկոզին եւ Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերրերո-Վալդները, որոնք այդ նպատակով օրերս մեկնել էին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի:
Գործարքի մանրամասները հայտնի չեն: Համենայն դեպս, եվրոպացի պաշտոնյաները պնդում են, որ Լիբիան փրկագին չի ստացել բուլղարացիներին վերադարձնելու դիմաց:
Մինչդեռ, Լիբիայի արտաքին գործերի նախարար Աբդել-Ռահման Շալղամն ասել է, որ «Լիբիան եւ Եվրամիությունը համաձայնել են սերտորեն համագործակցել օգնության փաթեթը կազմելու հարցում»: «Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Եվրամիությունը խոստացել է կես միլիարդ դոլարի օգնություն հատկացնել տուժած երեխաների ընտանիքներին:
Վեց բուժաշխատողները Բուլղարիայում պետք է շարունակեին կրել պատիժը: Նրանք տուն են վերադարձել Ֆրանսիայի կառավարության օդանավով: Նախագահ Գեորգի Պիրվանովն անձամբ է դիմավորել հայրենակիցներին եւ հենց Սոֆիայի օդակայանում հայտարարել է, որ նրանց ներում է շնորհում:
Ներկաները ծափահարություններով են ողջունել նաեւ Սեսիլիա Սարկոզիին եւ Բենիտա Ֆերրերո-Վալդներին:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն այսօր ասել է, որ Եվրամիությունը պատրաստ է բարելավել քաղաքական եւ տնտեսական կապերը Լիբիայի հետ:
Արմեն Քոլոյան, Պրահա