100 տարեկան դարձած մոսկվացիները կստանան 25 հազարական ռուբլի

Ռուսաստանի մայրաքաղաքի իշխանությունները 25 հազարական ռուբլի (շուրջ 1000 դոլար) կվճարեն Մոսկվայի այն բնակիչներին, որոնք կդառնան 100 տարեկան:

Մոսկվայի քաղաքապետարանում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել են, որ միանվագ այդ վճարումները կկատարվեն 100-ամյա հոբելյանի նախօրեին` «հոբելյարներին նյութապես աջակցելու նպատակով»:

Քաղաքապետարանի տվյալներով, այժմ Մոսկվայում ապրում են 80-99 տարեկան 170 հազար երկարակյացներ: Մոտ 300 մոսկվացի արդեն տոնել է 100-ամյա հոբելյանը: