Արգենտինայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն

Կիրակի օրը Տորոնտոնում (Կանադա) ավարտվեց ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց մինչեւ 20 տարեկան ֆուտբոլիստների Արգենտինայի հավաքականը` եզրափակիչում 2:1 հաշվով հաղթելով Չեխիայի հավաքականին:

Վերջին 7 առաջնություններում սա արգենտինացիների 5-րդ հաղթանակն է:

Երրորդ տեղի համար պայքարում Չիլիի հավաքականը մեկ անպատասխան գնդակ խփեց Ավստրիայի հավաքականի դարպասը: