Սփյուռքահայ ուսանողները 17 հազար դոլար են հատկացրել Արմավիրի մանկապարտեզներին

Սփյուռքահայ ուսանողներն իրենց գործունեությունը սկսել են դեռ 7 տարի առաջ: Առաջին քալերն արվել են Հարավային Կալիֆորնիայում: Հայ երիտասարդները, որոնց թիվը 160-ից ավելի է, իրենց հավաքագրած գումարները հատկացրել են Ցեղասպանության ճանաչման գործընթացով զբաղվող տեղի երկու խոշոր հայկական կազմակերպություններին` «Զորյան ինստիտուտին» եւ «Teach genocide»-ին, որոնք Ցեղասպանության ճանաչման թեմայով հրատարակում են գրքեր ու ցուցադրում ֆիլմեր ԱՄՆ-ի մի շարք ուսումնական հաստատություններում:

Հաջորդ տարի երիտասարդները նպատակ ունեն նաեւ Հայաստանի մյուս մարզերում եւ ԼՂՀ-ում անցկացնել իրենց բարեգործական ծրագրերը:


Նարինե Ղալեչյան