Երեկ Քենիբանքփորթում կայացած ռուս - ամերիկյան գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսում Վլադիմիր Պուտինը շարք առաջարկներ է թվարկել, որոնք նա արել է Ջորջ Բուշին: Դրանց նպատակը, ըստ էության, Չեխիայում եւ Lեհաստանում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու մտադրությունից Միացյալ Նահանգներին հետ պահելն է:
Պուտինն առաջարկել է տեղեկատվության փոխանակման կենտրոններ ստեղծել Մոսկվայում, Բրյուսելում, որոնք կաշխատեն ուղիղ ռեժիմով, անհրաժեշտության դեպքում կօգտագործվի Ադրբեջանի Գաբալայի ռադարային կայանը: Նա այդ ռադարային կայանի վերակառուցման, արդիականացման պատրաստակամություն է հայտնել:
Վլադիմիր Պուտինն առաջարկել է նաեւ, որպեսզի հակաօդային պաշտպանության համակարգում ընդգրկվի Ռուսաստանի հարավում կառուցվող` հրթիռների արձակումը ֆիքսող նոր կայանը:
Ջորջ Բուշը հետաքրքիր է համարել Պուտինի առաջարկները: Ըստ նրա, Ռուսաստանի նախագահն առաջարկում է տարածաշրջանային մոտեցում ցուցաբերել հակահրթիռային պաշտպանության խնդիրներին, եւ իրենք միասին կուսումնասիրեն այդ առաջարկները, դրանք կքննարկվեն նաեւ Ռուսաստան - ՆԱՏՕ շրջանակներում:
Միեւնույն ժամանակ, Բուշը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները մտադիր չէ հրաժարվել Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելուց, եւ Չեխիան ու Լեհաստանը այդ համակարգի մաս կկազմեն:
Ասուլիսում Միացյալ Նահանգների նախագահն անդրադարձել է նաեւ Իրանի խնդրին` անհանգստություն արտահայտելով այդ երկրի կողմից միջուկային զենք ստեղծելու հնարավորության առնչությամբ:
Բուշը բարձր է գնահատել ՄԱԿ-ում Ռուսաստանի դիրքորոշումը եւ Իրանի հարցում Ռուսաստանի աջակցության հույս է հայտնել: Նրա խոսքերով, երբ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները որեւէ հարցում միասին են, ապա արդյունքը ավելի շոշափելի է լինում:
«Մենք պետք է Թեհրանի իշխանություններին հստակ ասենք, որ Իրանի ժողովրդի հետ ոչ մի խնդիր չունենք, որ խնդիր կա ռեժիմի հետ, որը չի ընդունում միջազգային նորմերը», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը:
Հրաչ Մելքումյան, Պրահա