Մամուլի ազգային ակումբ. «Օրինագծերի առաջին թիրախը կարող է դառնալ «Ազատութուն» ռադիոկայանը

Մամուլի ազգային ակումբն այսօր հայտարարել է, որ Ազգային ժողովում քննարկվող երկու օրինագծերի առաջին թիրախը կարող է դառնալ «Ազատություն» ռադիոկայանը:

Ակումբը մտահոգություն է հայտնել Հայաստանում խոսքի եւ տեղեկատվության ազատության շարունակական սահմանափակման կապակցությամբ:

Ակումբի անդամները կոչ են արել լրագրողներին հետեւողականություն ցուցաբերել խոսքի, մամուլի եւ տեղեկատվության ազատության սահմանափակման ցանկացած փորձի դեմ: