Տասը տարի Մեծ Բրիտանիայի կառավարությունը ղեկավարելուց հետո լեյբորիստական Թոնի Բլեյրն այսօր հեռանում է Դաունինգ Սթրիտ 10 շենքից, որտեղ գտնվում է վարչապետի նստավայրը:
Բլեյրն այսօր խորհրդարանում վերջին անգամ պատասխանելու է օրենսդիրների հարցերին: Ապա վարչապետի նստավայրում տեղի կունենա Բլեյրի եւ նրա աշխատակազմի վերջին նախաճաշը: Թոնի Բլեյրը հրաժարականի դիմումը կներկայացնի Միացյալ Թագավորության միապետ Էլիզաբեթ Երկրորդին: Թագուհին նրան շնորհակալուղթյուն կհայտնի երկրին մատուցած ծառայությունների համար եւ լեյբորիստական կառավարության ֆինանսների նախարար Գորդոն Բրաունին կխնդրի ստանձնել կառավարության ղեկավարի պաշտոնը:
Ըստ բրիտանական ավանդույթի, թագուհին վարչապետի պաշտոնն առաջարկում է խորհրդարանի Համայնքների պալատում մեծամասնություն ունեցող կուսակցության ղեկավարին: Բլեյրը մի քանի շաբաթ առաջ հրաժարվել է կուսակցության ղեկավարությունից, եւ այդ պաշտոնը ստանձնել է Բրաունը:
Վերջին ամիսների հարցախույզերի արդյունքները վկայում են, որ բրիտանացիների զգալի մասը, հավանություն տալով Բլեյրի վարչապետության առաջին շրջանին, այնուամենայնիվ, դատապարտում է նրան՝ Իրաքյան պատերազմում Ամերիկայի Միացյալ Նահանգներին անվերապահորեն աջակցելու համար:
Ենթադրվում է, որ Բլեյրը կարող է ստաձնել մեկ այլ առաքելություն՝ Մերձավոր Արեւելքի հարցերով Քառյակը, որի կազմում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրոպական միությունը եւ ՄԱԿ-ը, մտադիր է Բլեյրին նշանակել հատուկ բանագնաց: Երեկ խոսելով բանագնաց դառնալու հավանականության մասին, նա ասել է, որ պատրաստ է ըստ ամենայնի ծառայել Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու խնդրին, եւ ընդունել է առաջարկությունը:
Արմեն Քոլոյան, Պրահա