Դավիթ Հովհաննիսյան. «Երկու անգամ դանակով խփեցին մեջքիս»

Դավիթ Հովհաննիսյանը, որն ուրբաթ օրը ազգայնամոլների կողմից հարձակման է ենթարկվել Մոսկվայում, այսօր պատմել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթում, որ իրեն երկու անգամ հարվածել են դանակով:

«Ինչ-որ տեղից հայտնվեց ամբոխը: Նրանք մոտ 20-֊ն էին: Երկու անգամ դանակով խփեցին մեջքիս: Հետո ամբոխը հարձակվեց վրաս ու սկսեց ծեծել: Շշով խփեցին գլխիս: Հետո հայտնվեց միլիցիան, եւ ինձ հանգիստ թողեցին», -֊ պատմել է 17-֊ամյա Դավիթ Հովհաննիսյանը, որի ընտանիքը 10 տարի առաջ է Երեւանից տեղափոխվել Մոսկվա:

«Մոսկովսկի կոմսոմոլեց»-֊ի վկայությամբ՝ ոստիկանությունը ձերբակալել է 19-֊ամյա վոլգոգրադցի Իգոր Սերգեեւին, որը դանակով հարվածել է Դավիթ Հովհաննիսյանին: Սերգեեւը համախոհների հետ բազմիցս Մոսկվա է եկել այլազգիների վրա հարձակումներ գործելու նպատակով:

Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 42 մարդ: