Այսօր Ստրասբուրգում ներկայացվելու է հայաստանյան ընտրությունների վերաբերյալ զեկույցը

Այսօր Ստրասբուրգում բացվել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որտեղ օրվա երկրորդ կեսին հոլանդացի պատգամավոր Լեո Պլատվոետը ներկայացնելու է մայիսի 12֊-ին Հայաստանում կայացած խորհրդարական ընտրությունների վերաբերյալ զեկույցը:

Միջազգային դիտորդները դրական գնահատական էին տվել ընտրություններին:

Ստրասբուրգ են մեկնել պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը եւ Արմեն Ռուստամյանը, որոնք նախկին գումարման խորհրդարանի պատվիրակության անդամներ են: Հայաստանի նոր պատվիրակության կազմը Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը խոստացել է հրապարակել հաջորդ ամիս:

Եվրախորհրդի նստաշրջանում կքննարկվեն նաեւ Եվրոպայում գաղտնի բանտերի, միջմշակութային եւ միջկրոնական երկխոսության, հակահրեականության եւ այլ հարցեր:

Վաղը կկայանան Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալի ընտրությունները: