Հայտնի դարձան ԵՊՀ-ի լավագույն ուսանողները

Լավագույն ուսանողին որոշող չափանիշներն ու ընտրության կարգը տարիների ընթացքում չեն փոխվել: Լավագույն ուսանող կոչմանը կարող են հավակնել գերազանց առաջադիմություն, գիտական հրապարակումներ ունեցող եւ համալսարանում իրենց ակտիվ դրսեւորած ուսանողները:

Հրաչուհի Հովակիմյանը սովորում է Աստվածաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսում եւ ֆակուլտետի ուսխորհրդի քարտուղարն է. - «Թեեւ անցյալ տարիներին էլ ֆակուլտետում պասիվ չեմ եդել, սակայն այս տարի ստացա ցանկալի կոչումը: Այն շատ թանկ է ինձ համար, ես առաջադրվել էի եւս երկու անգամ, սակայն այս տարի հաղթեցի»:

Անցյալ տարիներին շատ ուսանողներ բողոքում էին, որ հաճախ ֆակուլտետից առաջադրվում են եւ լավագույն ուսանող են դառնում դեկանատի սիրելիներըը, իսկ շատ արժանի ուսանողներ մնում են անտեսված: Միհրան Հակոբյանը, ով 2004-ին արժանացել է այդ կոչմանը, իսկ այժմ գլխավորում է ԵՊՀ-ի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը, չի բացառում այդպիսի փաստերի առայությունը. - «Մենք այս տարի համոզվեցինք, որ լավագույն ուսանող մրցանակաբաշխության անցկացման կարգն իրեն սպառել է, ուստի հաջորդ տարի որոշակի փոփոխություններ տեղի կունենան»:

Եկող տարի լավագույն ուսանողին որոշելու օբյեկտիվությունը բարձրացնելու համար կմշակվի ուսանողի ունակությունները գնահատող համակարգ, ընտրության գործընթացքում կմեծացվի նաեւ ուսանողների դերը:


Տաթեւիկ Լազարյան