Սեւծովյան տնտեսական համագործակցության գլխավոր վեհաժողովը այսօր Վառնայում կայացած նիստի ժամանակ միաձայն պաշտպանել է ռուսաստանյան Սոչի քաղաքի թեկնածությունը 2014 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման համար:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, սենատոր Ալեքսանդր Ձասոխովը հայտարարել է, որ սեւծովյան ավազանի երկրները «համերաշխ են 2014 թվականի Օլիմպիական խաղերը Սոչիում անցկացնելու Ռուսաստանի առաջարկին»:
«Սեւծովյան պետությունների խորհրդարանականները վստահ են, որ Սոչիի Օլիմպիադան գերազանց խթան կհանդիսանա ամբողջ տարածաշրջանում սպորտի եւ զբոսաշրջության զարգացման համար», - ասել է Ձասոխովը: