Երեք թեկնածուների դիմումները Սահմանադրական դատարանը կքննարկի հունիսի երկրորդ կեսին

Սահմանադրական դատարանը հունիսի երկրորդ կեսին կքննարկի մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության երեք թեկնածուների դիմումները՝ ընտրախախտումների վերաբերյալ:

Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին Սահմանադրական դատարանի մամլո ծառայությունում, երեկ կայացած աշխատակարգային նիստում դատարանը որոշել է, որ 11-֊րդ ընտրատարածքում առաջադրված «Օրինաց երկիր»-ի անդամ Հեղինե Բիշարյանի դիմումը կքննարկվի հունիսի 16-֊ին:

36֊-րդ ընտրատարածքում առաջադրված անկախ թեկնածու Մուշեղ Սաղաթելյանի դիմումը քննարկվելու է հունիսի 25-֊ին, իսկ 33-֊րդ ընտրատարածքում առաջադրված «Օրինաց երկիր»-ի անդամ Հովհաննես Մարգարյանի դիմումը՝ հունիսի 20-֊ին:

Վաղը Սահմանադրական դատարանը կքննարկի 4 կուսակցությունների ներկայացրած դիմումները ընտրախախտումների վերաբերյալ:


Կարինե Քալանթարյան