Սերժ Սարգսյան. «Լեհաստանը Հայաստանի հիմնական գործընկերներից մեկն է»

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը, այսօր ընդունելով Լեհաստանի ներքին գործերի եւ կառավարման նախարար Յանուշ Կաչմարեկի գլխավորած պատվիրակությանը, փաստել է, որ Լեհաստանը Հայաստանի հիմնական գործընկերներից մեկն է:

Վարչապետը նշել է, որ Հայաստանը ձգտելու է Լեհաստանի հնարավորություններն օգտագործել եվրոպական կառույցներին առավել սերտ ինտեգրման նպատակով՝ ակնկալելով նաեւ Լեհաստանի գործուն մասնակցությունը Եվրամիության նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում:

Ինչպես հաղորդել է կառավարության մամլո ծառայությունը, Լեհաստանի ներքին գործերի եւ կառավարման նախարարը, կարեւորելով Հարավային Կովկասում Հայաստանի դերը, նշել է, որ Լեհաստանը սատարում է Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին: