Մարտին Սկորսեզեն ստեղծում է Համաշխարհային կինոյի հիմնադրամ

Սկորսեզեի գաղափարը ողջունել եւ մեծ ուրախությամբ են ընդունել բազմաթիվ այլ հայտնի ռեժիսորեր` նշելով, որ իրենց երկրներում զարգացող եւ դեռեւս ոչ պրոֆեսիոնալ մակարդակով նկարահանվող ֆիլմերն ավելի մեծ ուշադրության են արժանի:

Ինքը Սկորսեզեն նշում է, որ իր կազմակերպությունը առաջին հերթին զբաղվելու է զարգացող երկրների աշխատանքներով:

«Հակառակ դեպքում այնպես է ստացվում, որ այդ ֆիլմերն ուղղակի վերանում են», - ասել է ռեժիսորը:

Սարկոզեի գաղափարակիրներից մեկը` «Թագուհի» տեսաժապավենի ռեժիսյոր Սթիվեն Ֆրիզը, ով այս տարի գլխավորում է Կաննի փառատոնի հանձնաժողովը, համարում է, որ հարկ է զբաղվել նաեւ հին ֆիլմերի վերականգմամբ:


Անի Թադեւոսյան