Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր տարեկան զեկույցում նշում է, որ Հայաստանում շարունակվում են անկախ լրագրողների դեմ սպառնալիքները, ինչպես նաեւ դավանանքի, համոզմունքների պատճառով զինվորական ծառայությունից հրաժարվողների ձերբակալությունները:
«Հայաստանում այլընտրանքային ծառայությունը գտնվում է զինվորականների վերահսկողության տակ: Չկա իրական քաղաքացիական այլընտրանքային ծառայություն», - արձանագրում է Amnesty International-ը:
Ըստ իրավապաշտպան կազմակերպության ստացած հաղորդումների, անցած տարվա նոյեմբերի դրությամբ 48 «Եհովայի վկաներ» եւ մեկ մոլոկան ազատազրկման մեջ են եղել զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով, 44 «Եհովայի վկաներ» դատապարտվել են 18-ից մինչեւ 48 ամսվա ազատազրկման:
Զեկույցում նշվում է, որ մայիսին 19 «Եհովայի վկաներ» դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 19 դիմողներից 15-ը ձերբակալվել էին 2005 թվականի օգոստոսին, դատապարտվել 2-3,5 տարվա ազատազրկման Քրեական օրենսգրքի` զինվորական ծառայությունից խուսափելու համար պատասխանատվություն սահմանող հոդվածով: Նոյեմբերին այս գործը կարճվել է. բոլոր 19 հայցվորները արդարացվել են:
Իրավապաշտպանները հայտնում են անկախ լրագրողների դեմ ճնշումների մասին. լրագրողների վրա կատարվել է երկու հարձակում, մահվան սպառնալիքներ են եղել, ինչպես նաեւ վնաս է հասցվել նրանց անձնական գույքին:
Հիշատակվում է, որ սեպտեմբերի 6-ին երկու անհայտ անձինք ծեծի են ենթարկել «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանին:
Հուլիսին «Հետք օնլայն»-ի անկախ լրագրողները սպառնալից նամակներ են ստացել, այդ թվում` մահվան սպառնալիքներով:
Հիշատակվում է նաեւ, որ մարդու իրավունքների նախկին պաշտպան Lարիսա Ալավերդյանը պաշտոնից հեռացվեց երկրի նախագահի հրամանագրով: Ալավերդյանը պնդում է, որ իրեն հեռացնելը հակասահմանադրական էր: Lարիսա Ալավերդյանի, ինչպես նաեւ այլ իրավապաշտպանների կարծիքով, նա հեռացվել է կառավարության քաղաքականությունը եւ գործելաոճը քննադատելու համար:
Amnesty International-ը անդրադարձել է փաստաբան Վահե Գրիգորյանի գործին, ով Երեւանի կենտրոնից վտարված ընտանիքների խորհրդատուն էր: Գրիգորյանը 2005-ի հոկտեմբերին կալանավորվել էր զեղծարարության մեղադրանքով, իսկ ավելի ուշ` ազատ արձակվել գրավի դիմաց: Փաստաբանը պնդում է, որ իր ձերբակալությունը քաղաքական շարժառիթներ ուներ:
Հրաչ Մելքումյան, Պրահա