Հետեւեք ձեր սեփական խորհրդին

Ամերիկյան բենզալցման կայանի աշխատակցուհին, հետեւելով սեփական խորհրդին, 1 միլիոն դոլար է շահել:

Օհայո նահանգի բենզալցման կայանի աշխատակցուհի Քրիստինա Շնեյդերը գնորդներից մեկին խորհուրդ է տվել գնել վիճակախաղի՝ իր մոտ մնացած վերջին 4 տոմսերը, կատակելով, թե հենց վերջին տոմսն է շահում:

Սակայն գնորդը ձեռք է բերել ընդամենը 3 տոմս:

Շնեյդերը որոշել է ինքը գնել վերջին տոմսը եւ շահել է 1 միլիոն դոլար: