Ընտրակաշառքի վերաբերյալ երկրորդ գործը փոխանցվեց դատարան

Այսօր Արմավիրի դատարան է ուղարկվել ընտրակաշառքի վերաբերյալ գործը:

Հայաստանի Գլխավոր դատախազության վկայությամբ՝ նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ Եղիշե Սարգսյանը երեք ընտրողից յուրաքանչյուրին խոստացել է 10000-֊ական դրամ, եթե նրանք քվեարկեն 21-֊րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված հանրապետական թեկնածու Ալեքսան Պետրոսյանի օգտին եւ հավաքագրեն նրա օգտին քվեարկող այլ ընտրողներ:

Սարգսյանը չի հասցրել հանցագործությունը ավարտին հասցնել մյուս պատգամավորության թեկնածուի նախընտրական շտաբի ահազանգի պատճառով:

Մեղավորության հաստատման դեպքում Սարգսյանը կարող է տուգանվել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկվել երկուսից հինգ տարի ժամկետով:

Սա ընտրակաշառքի վերաբերյալ երկրորդ գործն է, որը փոխանցվում է դատարան: Երեկ եւս մի գործ ուղարկվել է Կոտայքի մարզի դատարան:


Կարինե Քալանթարյան